«Ամուսնու հետ ծանոթացել է հարազատ Հադրութում, որտեղ վերջինս անցնում էր զինվորական ծառայություն․․․» վերածննդի հուզիչ պատմություն

Մանկաբարձ Արմինե Սայադյանը գրում է․ «Լուսավոր մայրիկը Հադրութից․ Այսօր ուզում եմ կիսվել ձեզ հետ ինձ համար շատ կարևոր պատմությամբ։ Հատկապես այսօր եմ ուզում պատմել այս պատմությունը՝ հավատալով, որ այս ընթացքում և սրանից հետո ծնվող երեխաները մեր պատասխանը կլինեն կյանքին։

Հերթական հաջողության պատմությունը ներկայացնում եմ առանձնահատուկ ոգևորությամբ և միևնույն ժամանակ հուզմունքով: Մեր նորաթուխ մայրիկը ծնվել և մեծացել է Հադրութում: Հայրը զինվորական է՝ կոչումով մայոր, ում երկու եղբայրները զոհվել են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ 17 և 20 տարեկանում:

Ամուսնու հետ ծանոթացել է հարազատ Հադրութում, որտեղ վերջինս անցնում էր զինվորական ծառայություն, իսկ այսօր արդեն մայոր է: Նորաստեղծ ընտանիքը արդեն հասցրել էր հանդիպել դժվարությունների՝ իրենց առաջնեկին գրկելու ճանապարհին, իսկ հետո սկսվեց ամենասարսափելին՝ պատերազմը:

Մի քանի օր նկուղում անցկացնելուց հետո, ամբողջ ընտանիքը ստիպված եղավ լքել հարազատ Հադրութը, մնացին միայն տղամարդիկ՝ մինչև վերջին վայրկյանը պայքարելու հարազատ հողի համար: Երկու եղբայրները (հորեղբոր տղաները)՝ 20 և 18 տարեկան, ստացան ծանր վիրավորումներ մարտի դաշտում: Առաջին Արցախյան պատերազմում զոհված հորեղբոր անունը կրող Ալիկի կյանքը փրկել չհաջողվեց։

Ահա այսպիսի ծանր օրերին համառ պայքարում էինք այս պահի համար: Այսօր՝ պատերազմից մեկ տարի անց, մայրիկը արդեն տուն է վերադառնում փոքրիկ Արթուրը գրկին: Եվ սա խորհրդանշական է: Ոչինչ պատահական չի լինում»:

Понравилась статья? Поделиться с друзьями: