Օրերս ակումբներից մեկի համերգային ծրագրի ժամանակ գեղեցիկ մի իրադարձություն տեղի ունեցավ։ Այն անմոռանալի հիշողություն կմնա ռեժիսոր Հովհաննես Ղազարյանի և դերասանուհի Էվելինա Շահիրյանի ողջ կյանքում։
Հովհաննեսն ու Էվելինան տևական ժամանակ է ինչ միասին են, սակայն հանրությանը իրենց հարաբերությունների մասին միայն հայտնել են վերջերս։
Նրանք հրաշալի, համահունչ և անչափ գեղեցիկ զույգ են։ Հովհաննեսն ու Էվելինան հնարավորություն են ունեցել համատեղ աշխատելու։ Եվ ահա ակումբային համերգի ժամանակ Հովհաննեսն անակնկալ կերպով ամուսնության առաջարկություն է կատարում սիրելիին՝ Էվելինային։ Երիտասարդ դերասանուհին անկանկալի է գալիս, բայց և անչափ ուրախ և անսահման երջանիկ է իրեն զգում։
Ռեժիսորը առաջարկությունը կատարեց հենց բեմից՝ իր սիրո մասին հայտարարելով բոլորին։ Սիրելիի հարցին՝ համաձա՞յն ես, Էվելինան հուզումնառատ գլխով արեց և ջերմորեն փարվեց սիրելիին։
Անսահման սեր և երջանկություն ենք մաղթում զույգին, իսկ ստորև բերված տեսանյութում կարող եք դիտել առաջարկության ռոմանտիկ մանրամասները։