Արցախյան վերջին պատերազմի ժամանակ իր անօրինակ խիզախությամբ աչքի է ընկել Արսեն Գաբրիելյանը, ով արտաշենից է։ Նա կարողացել էր խոցել հակառակորդի շուրջ տասը զինտեխնիկա։
Արսեն Գաբրիելյանը ժամանակին արժանացել է «Մարտական խաչ» բարձրագույն շքանշանի։ Դեռ նրա պարգևատրման օրերին շատերը հիշեցին, որ Արսենը նաև հաջողությամբ ու նույն խիզախությամբ մասնակցել է հինգ տարի առաջ ապրիլին տեղի ունեցած մարտական գործողություններին։
Այդ ժամանակ էլ խիզախ զինվորականը կարողացել էր շարքից հանել երեք տանկ։ Արսենն այսօր իր կյանքում կարևոր քայլ է արել․ նա ընտանիք է կազմել։
Այս մասին իր սոցհարթակում տեղեկացրել է Արցախի ներկայիս նախագահը՝ շնորհավորելով նորապսակներին այս կարևոր քայլի առիթով։
Արցախի նախագահը հույս է հայտնել, որ Արսենն իր նորաստեղծ ընտանիքոի հետ միասին իր նպաստը կբերի հայրենիքի հզորացման կարևոր ու անհրաժեշտ գործին։
Արայիկ Հարությունյանը նաև տեղադրել է նորապսակների գեղեցիկ լուսանկարներից մեկը։