Ամուսնացել է Մամիկոն Խուրշուդյանը․ լուսանկարներ և այլ ուշագրավ մանրամասներ

Մամիկոն Խուրշուդյանը մեր հանրային ակտիվիստներից է, ով իր գործունեությունն ամբողջությամբ ու ինքնամոռաց կերպով նվիրել և նվիրում է հայրենակիցներին ամեն կերպ օգնելու առաքելությանը։

Մամիկոնը ինժեների ընտանիքում է ծնվել։ Նրա հայրը՝ Աշոտը, եղել է արցախյան առաջին պատերազմի մասնակիցներից մեկը, հրամանատար, ով զոհվել է 1994 թվականին։

Մանկության տարիներից առանց հայրական ներկայության մեծացած Մամիկոնը մշտապես կարևորել է հայրենիքի գաղափարը, հանուն որի իր կյանքը տվել էր նրա հայրը։

Թերևս, նաև այս հանգամանքն է պատճառը, որ Մամիկոնն անձնվիրաբար ծառայում և օգնում է հայրենիքի այն պաշտօաններին, ովքեր ծառայության տարիներին վիրավորվել են, հաշմանդամություն են ստացել, ունեն օգնության կարիք։

Մասնագիտությամբ իրավաբան Մամիկոնը վաղ տարիքից եղել է երկրապահների շարքերում, մասնակցել է հայրենիքի պաշտպանության գործին, ստացել է բազմաթիվ պարգևներ ՊՆ-ի կողմից։

Վերջերս հայտնի է դարձել, որ Մամիկոնն ի վերջ գտել է իր սիրելիին և ընտանիք է կազմել։ Նրանց ամուր ու երջանիկ միասնություն մաղթենք։

Понравилась статья? Поделиться с друзьями: