Ամուսնացել է Գուրգեն Ջանիբեկյանը, ո՞վ է նրա հարսնացուն․ ուշագրավ մանրամասներ

Ջանիբեկյան հանրահայտ արտիստական ընտանիքում այսօր նշելու կարևոր առիթ կա, քանի որ ընտանիքի հերթական տաղանդավոր երիտասարդն է ընտանիք կազմում։ Կարեն Ջանիբեկյանի և Անահիտ Աղասարյանի տղաներից մեկը՝ Գուրգենը, որ իր տաղանդավոր պապիկի պատվին է անվանակոչվել, այսօր ընտանիք է կազմում։

Նա որոշել է ամուսնանալ Անուշ Բադալյանի հետ։ Այս մասին իր հարթակում տեղեկությամբ կիսվել է հենց հարսնացուն՝ Անուշ Բադալյանը, ով մասնագիտությամբ հանրային կապերի մասնագետ է, իսկ ծնունդով՝ Արարատ քաղաքից։

Անուշն ունի աշխատանքային ու մասնագիտական լուրջ փորձառություն։ Նա տարբեր ժամանակներում ներգրավված է եղել տարբեր հաջողված հեռուստանախագծերի մեջ «Համի հետքերով» նախագծին է, որը հեռարձակվում էր Առաջին ալիքով։

Գուրգենին շատ քչերն են ճանաչում, քանի որ, լինելով տաղանդավոր կինոգետ, ռեժիսոր, օպերատոր և դոկումենտալիստ, նա ծայրաստիճան համեստ մարդ է և մշտապես խուսափել ու խուսափում է հանրային հարթակներից՝ գերադասելով իր գործն անել լուռ՝ առանց հանրային հնչեղության։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!