Ամուսինս սիրեց Գյումրին… Սիլվի Բարկովան հնդիկ ամուսնու հետ պարել է Գյումրու փողոցներից մեկում

Դերասանուհի Սիլվի Բարկովան չնայած այն ահնգամանքին, որ տևական շրջան է էկրաններին չի երևում, այնուամենայնիվ, հեռուստադիտողները նրան հիշում են և հետաքրքրվում նրանով։

Դերասանուհին բնակություն է հաստատել Հնդկաստանում։ Նա ամուսնացել է և արդեն մեկ ամիս է, ինչ մայր է դարձել։ Սիլվին որդի  է ունեցել և փոքրիկի շնորհել Կահիր անունը։

Սիլվի Բարկովան հղիությունն անցկացրել է Հայաստանում, իսկ ամուսինը նրան է միացել միայն ծննդատնից դուրս գրվելիս։ Եվ այժմ ընտանիքը դեռ Հայաստանում է։ Սիլվին փոքրիկին թողել է հարազատների խնամքին, իսկ ինքն ամուսնու հետ մեկնել Գյումրի։

Կոլորիտային քաղաքից դերասանուհին կադրեր է հրապարակել և հայտնել, որ հնդիկ ամուսնուն Գյումրին շատ է դուր եկել։ Դերասանուհին նշել է, որ Գյումրին իր սիրելի քաղաքն է, իսկ այժմ արդեն՝ ամուսնու ամենասիրելին։

Զույգը հրաշալի ժամանակ է անցկացրել այնտեղ, ինչն էլ վկայում են դերասանուհու հրապարակած լուսանկարները։ Այս մասին մանրամասն կարող եք դիտել ստորև բերված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!