Լրագրող, հրապարակախոս Անի Քոչարին համացանցային տիրույթում հազարավոր օգտատերեր են հետևում՝ հետևում են և ոգեշնչվում նրանով, քանզի Անին կարողանում է էկրանից այն կողմ մեծ հույս, հավատ փոխանցել և յուրաքանչյուր օգտատեր որքան էլ հուսահատ իրավիճակում լինի՝ Անիին լսելով կամ կարդալով՝ կարողանում է կյանքի հանդեպ մեծ հավատ ստանալ։
Անի Քոչարը պայքարել ու հաղթել է քաղցկեղին և այսօր կանգնում է այդ հիվանդաությամբ տառապող մարդու կողքին և ձեռք մեկնում, քանզի լավ է հասկանում այդ շրջանի հուսահատությունը և բոլոր դժվարություններն ու բարդությունները։
Անին ամուսացած և մեկ որդի ունի։ Նա հաճախ է հրապարաումներով հանդես գալիս և ցույց տալիս իր կյաքի ուշագրավ իրադարձությունները։
Այս անգամ լրագրողը Սևանի ափից լուսանկարներ է հանրայնացրել և պատմել, որ դրանց հեղինակը ամուսինն է, իսկ ամուսինն առանց ֆիլտրերի է նկարում, քանի որ տանել չի կարողանում դրանք։ «Գեղամա գեղեցկուհին, չքնաղ մայրամուտը, ես և նա…
Նկարներն առանց ֆիլտր. ամուսինս դրանք տանել չի կարողանում և, երբ ինքն է նկարում, ուրեմն անֆիլտր եմ»: Լուանկարները ներկայացնում ենք նյութին կից, որպեսզի դիտեք և դուք։