ԵՊԲՀ ռեկտոր Ա. Մուրադյանը սոցցանցային անձնական հարթակում պարբերաբար անդրադառնում է բժշկական ոլորտի ներկայացուցիչների կատարած աշխատանքներին, արձանագրում տարբեր ոլորտներում բուժաշխատողների գրանցած հաջողություններն ու հաղթանակները:
Ա. Մուրադյանը նաև հատուկ հրապարակումներ է նվիրում տարբեր բժիշկների գործունեության լուսաբանմանը: Նա հաճախ է կիսվում հանրության հետ նաև իր վերահսկողության տակ գտնվող բժշկական համալսարանի ուսանողների ուսումնառության գործընթացին, ուրախանում նրանց առաջին մասնագիտական քայլերով:
Սակայն Ա. Մուրադյանի հերթական գրառումը կորոնավիրուսով վարակված ամուսինների մասին է: Նա հրապարակել է վիրուսով վարակված ամուսինների լուսանկարը՝ հույս հայտնելով, որ վիրուսը հաղթահարելի է: Նրա գրառումը բավականին լավատեսական է և հուսադրող: Միայն թե ավելի խստորեն է պետք հետևել սահմանափակումների պահպանմանը: Դա առաջին և ամենակարևոր պայմանն է ներկա պահին:
Նկարին կից Ա. Մուրադյանը գրել է, որ ամբողջ աշխարհը չի կարող չհաղթել, ուստի անկասկած հաղթելու է: Նմանօրինակ լավատեսական տրամադրություն է փոխանցում նաև նրա հրապարակած լուսանկարը: