Ամուսինը լքեց նրան, երբ իմացավ, որ դուստր են ունենալու

Լիկան վերջապես հղիացավ։ Երբ այդ մասին հայտնեց ամուսնուն, վերջինը համբուրեց նրան, բռնեց ձեռքը և հարցրեց․ «Տղա է, այնպես չէ՞»։

«Կարող է նաև աղջիկ լինել»,-ժպտալով պատասխանեց Լիկան։

«Ո՛չ, տղա է»,-պնդեց Տիմոֆեյը։

Հերթական հետազոտոթյուններից մեկի ժամանակ ամուսիններն իմացան երեխայի սեռը։ Դա Տիմոֆեյին այնքան էլ չուրախացրեց։ Այդ մասին իմանալուց հետո նա լռելյայն դուրս եկավ հիվանդանոցից, գնաց տուն, հավաքեց կնոջ իրերը ճամպրուկում և գրություն թողեց․ «Առանց տղայի չվերադառնաս»։ Ճամպրուկն ամուսինը թողել էր շքամուտքում։

Լիկան ապշած էր՝ տեսնելով այդ ամենը։ Նա զանգահարում էր ամուսնուն, թակում դուռը՝ խոսելու համար, սակայն վերջինը Լիկային տեսնել անգամ չէր ցանկանում։

Այդպիսի ապրումներից հետո Լիկայի մոտ վաղաժամ երկունքի ցավեր սկսվեցին։ Նա երկվորյակների լույս աշխարհ բերեց՝ տղայի և աղջկա։ Բանն այն է, որ մի փոքրիկը մարմնով ծածկել էր մյուսին, և ոչ ոք գլխի չէր ընկել, որ ապագա մայրիկը երկվորյակների է սպասում։

Հիվանդանոցից դուրս գրվելիս Լիկային դիմավորում էին նրա ծնողները։ Տիմոֆեյը ևս եկել էր։ Նա Լիկային խնդրեց տուն վերադառնալ՝ սակայն պայմանով, որ դստերը թողնի, միայն որդու հետ իր մոտ վերադառնա։ Լիկան, իհարկե, մերժեց։

Որոշ ժամանակ անց նրանք ամուսնալուծվեցին, իսկ Լիկան հանդիպես մի տղամարդու, որը նրա փոքրիկների համար իսկական հայր դարձավ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!