Գալյա Նովենցի և Երվանդ Ղազանչյանի տաղանդավոր տղան՝ Հակոբ Ղազանչյանը, մեկնել է Արցախ։ Այնտեղ նա ներգրավվել է Արցախի թատերական կյանքի վերածնունդի կազմակերպման կարևոր գործընթացին։ Նա իր սոցհարթակում լուսանկար է տեղադրել՝ գրելով․
«Ֆոտոյում ինձ հետ Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան թատրոնի դերասանուհի Օֆելյա Մարտիրոսյանն է։ Նրա ամուսինը զոհվեց Շուշիի մատույցներում 2020 թվականի նոյեմբերի 8-ին։ Բայց հիմա նա՝ երկու երեխայի մայր այրին, բեմ է բարձրանում ու խաղում ներկայացման մեջ։ Ինչ եմ ուզում ասել։
Հարգելի՛ պաշտոնյաներ և քաղաքական գործիչներ, որ առիթը բաց չեք թողնում Արցախի անունը բարձրաձայնելու համար, որ առիթը բաց չեք թողնում մտավորականությանը վարկաբեկելու համար (դե մենք դաստիարակված մարդիկ ենք ու չենք ասում ինչու ձեր կողքին չենք), ձեռքներդ քարի տակ չի, տոմս վերցրեք ու եկեք Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան թատրոնի ներկայացմանը։
Գուցե սկսենք հավատալ որ Արցախի մասին խոսելը միայն ճոռոմ նախադասություններ չեն»։