Արդեն մի քանի օր է, ինչ լայն քննարկումներ են ծավալվել Սուպեր Սաքոյի շուրջ։ Բանն այն է, որ ռեփերն օրերս հարցազրույց է ունեցել և խոսել Կոմիտասի մասին։ Հանրությանը զայրացրել է նրա խոսքը․ պնդում են, որ ռեփերն անհարգալից է վերաբերվում հայ մշակույթին։
Նրա հարցազրույցին մենք արդեն անդրադարձ կատարել ենք և մեր ընթերցողներին ներկայացրել մանրամասները։ Այս մասին է խոսել նաև Ռիչարդ Մադլենյանը և քննադատել ռեփերին և հաղորդավարուհուն։ Նա մասնավորապես գրել է․ «Երկու տխմար նստած Հ1 — ի եթերում Կոմիտաս են վերլուծում։
Առաջին տխմարն իր մատուցած այլանդակ և դատարկ երաժշտությանը բնորոշ ասում է, որ մուղամը մերն է և որ Կոմիտասն այն մաքրագրել է, որպեսզի օտարների համար ընկալելի լինի։ Երկրորդ տխմարը, որի ապակե ակնոցների ետևում նույնքան դատարկ աչքերն են՝ առաջին տխմարի մեկնաբանությունից հիացած` անկանոն համաձայնության նշաններ է ցույց տալիս` էյֆորիկ դեմքի արտահայտությամբ ու այս ամենը Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում։
Ես չէի անդրադառնա այս դատարկագլուխներին, եթե այս հաղորդումը չհեռարձակվեր Հ1-ի եթերում։
Ամոթ քեզ, Հ1։ Պահանջում ենք՝ ներողություն խնդրել հայ ժողովրդից` նրա հանճարին այս մակարդակի վրա անդրադառնալու համար»։