ԱՄՆ-ում մահացել է Ցեղասպանությունը վերապրած 109 տարեկան Աստղիկ Ալեմյանը

Հայոց ցեղասպանությունը վերապրած Աստղիկ Ալեմյանը մահացել է 109 տարեկան հասակում Մասաչուսեթս նահանգում։

Աստղիկը հինգ տարեկան էր, երբ կորցրեց իր ծնողներին ու եղբայրներին ու որբ մնաց ցեղասպանության արդյունքում։ Նա ապրում էր Սիրիայի մանկատանը, մինչեւ 12 տարեկան: Նրա հորեղբայրը ՝ Կարապետը, օգնեց նրան եւ նրա քրոջը ՝ Աննեին, տեղափոխվել ԱՄՆ, հայտնում է Armenian Mirror Spectator-ը ։
1980-ականներից սկսած Ալեմյանն ամեն տարի մասնակցում էր նահանգի խորհրդարանում տեղի ունեցած Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
Ապրելով օտար ափերում ՝ հոգում տանելով անցյալի դառը հիշողությունները և չսպիացող վերքերը, Նա կարողացաք պահպանել իր ազգային, կրոնական և մշակութային ինքնությունը, ամուր ավանդույթներով հայ ընտանիք ստեղծել, երեխաներին դաստիարակել հայրենասիրության, մարդասիրության, անցյալի և իր արմատների հանդեպ հարգանքի ոգով:
Մեր հանրության հիմնական նպատակը ժողովրդի լուսավորումն է։ Որպեսզի բոլոր մարդիկ իմանան, թե իրականում ինչպիսին են եղել թուրքերը, որպեսզի միլիոնավոր մարդիկ իմանան, որ իրենց պապերը չեն աննկատ վերացել հարյուր տարի առաջ, նրանց սերունդները շարունակում են ապրել այսօր։ Մենք հայերի սերունդ ենք, որը պետք է սկսի պայքարը, ստի դեմ պայքարը, արդարության համար պայքարը։ Եվ արդարությունը վաղ թե ուշ կվերականգնվի, երբ վերջին թուրքը հեռանա Հայկական լեռնաշխարհից։

Понравилась статья? Поделиться с друзьями: