ԱՄՆ-ում հազվագյուտ երկգլխանի օձ են հայտնաբերել` Բնությունը կրկին զարմացնում է

Երկգլխանի Շառաչող (բոժոժավոր) օձ է հայտնաբերվել ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի անտառում։ Այն կոչվում է «Երկուական Դեյվ» (Double Dave):


Օձը ունի երկու լիովին ձեւավորված գլուխ, չորս աչք եւ երկու լեզու: Եվ յուրաքանչյուր գլուխ աշխատում է անկախ մյուսներից։

«Այդ օձը բավականին դժվար կլիներ գոյատեւել վայրի բնության մեջ», — ասել է բնապահպան Դեյվ Շնայդերը:
Երկգլխանի օձերը սովորաբար ծնվում են այնպես, ինչպես սիամական երկվորյակները, զարգացող սաղմը սկսում է բաժանվել նույնական երկվորյակների, բայց հետո մասնակիորեն դադարում է։

Օձին նման անուն են տվել, քանի որ երկու հետազոտողների անուններն էլ, ովքեր գտել են այդ օձին, Դեյվ է: Պետական մարմիններից հատուկ թույլտվություն է ստացվել հազվագյուտ օձի պահպանման եւ ուսումնասիրման համար։

Գծավոր բոժոժավոր օձը հազվագյուտ թունավոր օձ է, որը հանդիպում է Հյուսիսային Ամերիկայում։ Նրա խայթոցը ծանր թունավորում է առաջացնում, որը կարող է հանգեցնել մահվան։

Օգոստոսին հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի Հիլթոն-Հեդ Այլենդ քաղաքում երկգլխանի կրիա են հայտնաբերել: Facebook-ում կրիայի լուսանկարը հավաքել է հազարավոր լայքեր, ռեպոստներ եւ մեկնաբանություններ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!