Ամերիկուհին որդեգրել է «6-ամյա» ուկրաինուհուն՝ բայց պարզվեց նա 22-ամյա գաճաճ է

Դա սարսափ ֆիլմի մի իրավիճակ է: Զույգը որդեգրել է 22-ամյա գաճաճ աղջկան։ Բայց դեռ պետք է պարզել, թե արդյոք ամեն ինչ, հենց այդպես է:

45-ամյա Քրիստին Էլիզաբեթ Բարնեթին եւ նրա ամուսնուն ՝ 43-ամյա Մայքլ Բարնեթին, մեղադրանք են առաջադրել ծնողական պարտականությունները անտեսելու համար։

Նրանք, իբր, ուկրաինացի աղջկան ՝ Նատալյա Գրեյսին, լքել են 2013 թվականին Ինդիանա նահանգի Լաֆայեթի բնակարանում, իսկ հետո տեղափոխվել Կանադա։

Բայց ծնողներն ասում են, որ դա սուտ է, եւ աղջիկը շատ ավելի մեծ է:

Ծնողներն աղջկան որդեգրել են 2010 թվականին, նրանք այն ժամանակ ապրում էին Ինդիանայում։ Քրիստինան ասում է, որ իրեն վերաբերվել է որպես հարազատ դստեր։

Զույգը խնամում էր աղջկան, տանում Դիսնեյլենդ, անում այն ամենը, ինչը պիտի անի ծնողը։ Բայց մայրը նկատեց, որ աղջիկը զարգացած է ավելին քա 8 տարեկան հասակակիցները:

Օրինակ, նա ուներ մազեր մարմնի այն հատվածներում, որոնք միայն կանանց մոտ կա և այլ նման բաներ, որը բնութագրում է կնոջ մարմինը: Բացի այդ, Նատալիան ընդարձակ բառապաշար ուներ, նա այլ կերպ էր խոսում, քան երեխաները։

Այնուհետեւ զույգը դիմել է իր ընտանեկան բժշկի օգնությանը: Վերլուծությունների շնորհիվ նա պարզել է, որ աղջիկը 14 տարեկան է։

Այն, ինչ անում էր Նատալիան, ծնողների խոսքերով, կարող է սարսափեցնել ցանկացած մեկին: Օրինակ, նա նկարել է նկարներ և ասել, որ կսպանի իր ընտանիքը, քիմիկատներ է ավելացրել սուրճում, կանգնած է եղել ծնողների մահճակալի վրա դանակով։ Դրանից հետո ծնողները որոշել են այցելել բուժման կենտրոններ եւ նույնիսկ պետական հոգեբուժարաններ:

Հենց բուժման ժամանակ Նատալիան, մոր խոսքով, խոստովանել է, որ շատ ավելի մեծ է եղել։ Նրանց խոսքերը հաստատել է թերապեւտը, ով ասել է, որ աղջիկը 18 տարեկան է: Այս տարի զույգը տեղափոխվել է Կանադա։ Նրանք ունեին եւս մեկ որդի Ջեյկոբ, ով, չնայած աուտիզմի, ուներ շատ բարձր IQ եւ ստիպված էր սովորել Կանադայում:

Բայց աղջկան զույգը չի վերցրել, մենակ են թողել Ինդիանայում ՝ վճարելով բնակարանի  վարձը։ Մայրը ասում է, որ իրենք կապի մեջ են եղել, պարբերաբար զանգել են։

Մինչդեռ, շրջանի շերիֆը ներկայացնում է բոլորովին այլ տարբերակ իրադարձությունների: Նրանց վերլուծությունները հաստատել են, որ Նատալյան 8 տարեկան է։ Նաեւ աղջկա հայրը ՝ Մայքլը, խոստովանել է, որ ինքը գիտեր, որ Նատալիան անչափահաս երեխա է եղել, երբ նրան իբր թողել են։

Ոստիկանության վարկածով, ստացվում է, որ ծնողները թողել են աղջկան, քանի որ չեն ցանկացել հաղթահարել նրա խնդիրները եւ որոշել են զբաղվել որդու հետ:

Понравилась статья? Поделиться с друзьями: