Ռուսական նորաձևության հարթակներից մեկը գրում է վերջերս տեղի ունեցած մի կոնֆլիկտային իրավիճակի մասին, որն առնչվում է նաև հայկական մշակույթին։
Ըստ այդմ տեղեկանում ենք, որ հանրահայտ ամերիկացի մոդել Ջիջի Հադիդի հայրը՝ Մուհամեդը, իր ինստագրամյան հարթակում տեղադրել է դստեր լուսանկարներից մի քանիսը։ Պարզվում է՝ լուսանկարները ֆոտոշոփով սարքված են եղել մոսկվայաբնակ լուսանկարիչ Լիլ Շահբազյանի լուսանկարի հիման վրա՝ հայկական տարազներով։
Այս փաստը քննարկումների փոթորիկ է առաջ բերել։ Ի տարբերություն Մուհամեդի՝ Լիլ Շահբազյանը այնքան էլ շատ հետևորդներ չունի իր հարթակում։ Այնուամենայնիվ, հետևորդներն ամեն դեպքում օգնել են նրան տարածել այս պատմության հանգամանքները։
Ինստագրամի ադմինիստարատիվ աջակցությամբ հեռացվել է այդ հրապարակումը Հադիդի էջից: Թեև նա կարող էր դա ինքն էլ արել։ Լուսանկարչի բաժանորդները Մուհամեդ Հադիդին մեղադրել են հեղինակային իրավունքների խախտման մեջ։
«Դուք պետք է դատի տաք հեղինակային իրավունքի խախտման համար», «Բնօրինակից լավ բան չկա»: — գրել են Լիլի վրդովված հետևորդները։