Իռենին շատերը հիշում և ճանաչում են որպես պարուհի, ոմանք գիտեն, որ նա ժամանակին գեղեցկության մրցույթի հաջողակ մասնակիցներից է եղել, իսկ ոմանք էլ նրան ընդունում են որպես հումորիստ, դերասան Վահագնի տիկին։
Իռենն ընտանիքով արդեն մի որոշակի շրջան բնակվում է Ամերիկայում և վերջերս նշել է ծննդյան տարեդարձը։ Ինչպես Ամերիկայում բնակվող շատ հայկական ընատնքիներ, Իռենի և Վահագի ընտանիքում էլ մեծ անհանգստություն կա ներհայաստանյան իրավիճակի հետ կապված։
Այս օրերին կարծես բոլորի մոտ երազանք ու ցանկություն է դարձել Հայաստանի կայուն խաղաղությունը։ Այս առումով Իռենը ևս բացառություն չէ։ Նա ծննդյան լավագույն նվերը կհամարի հայրենիքի կայուն խաղաղությունը։
Իսկ մինչ կկատարվի իր հոգու ցանկությունն ու երազանքը, Իռենը հիշում է իրեն մատուցած ամենահիշարժան նվերը։ Նա դա ստացել է այն ժամանակ, երբ դեռ Երևանում է ապրել։ Նվերը շուն է եղել, որը նվիրել է ամուսինը՝ Վահագնը։
Այդ ժամանակ Իռենն իսկապես հասկացել է, թե ինչ է նշանակում երջանկությունից լաց լինել։