«Ամեն օր սրտի կսկիծով հետևում ենք, թե քանի մարդ է մահանում մի հիվանդությունից, որը կարելի է կանխարգելել»․ Անահիտ Ավանեսյան

Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է Վանաձոր, որտեղ անցկացվել է «Եկեք պատվաստվենք» խորագրով միջոցառումը։ Նախարարը նաև այցելել է բժշկական կենտրոններ, հետևել աշխատանքային պրոցեսներին, ունեցել զրույցներ և այլն։

Լրագրողի հետ զրույցում Ավանեսյանը նշել է, որ ամեն քայլ պետք է կատարվի, որպեսզի առավել շատ մարդիկ պատվաստվեն, քանի որ  այս պահին հիվանդությունը  կանխարգելող միակ միջոցը պատվաստումն է։


Մեծ ցավով է հայտնում, որ յուրաքանչյուր օր սրտի մեծ կսկիծով հետևում են, թե ամեն օր քանի մարդ  է մահանում այս չարաբաստիկ հիվանդությունից։ Մահերն ամեն օր հասնում են տասնյակների, նոր հիվանդացածների թիվն արդեն հազարավորների շեմն է հատել։

Ցավն այն է, որ դա մի հիվանդություն է, որ կարելի է կանխարգելել, սակայն հանրության մեծ մասը դեմ է պատվաստումներին։

Որքան էլ մասնագետները պնդում են և շարունակ հորդորում ու կոչ անում պատվաստվել և փրկել կյանքեր, միևնույնն է հանրությունը կարծես անդրդվելի է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!