Տաղանդավոր Անահիտ Կիրակոսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել։ Տեսահոլովակը վերնագրված է անՏանելի։ Այն ստեղծվել է Ալլա Պուգաչովայի հայտնի երգի երգի հիման վրա։ Երգը «Կանչիր ինձ քեզ հետ» հայտնի երգի հայերեն տարբերակն է, բայց բավականին ձևափոխված տարբերակով։
Երգի խոսքերը հեղինակել է Անահիտ Կիրակոսյանը։ Երգը ներկայացվում է շատ հետաքրքիր լուծումներով կառուցված տեսահոլովակի միջոցով, որի ռեժիսորը Նարեկ Հակոբյանն է։
Սա երգչուհու առաջին տեսահոլովակն է և նա յութուբյան իր հրապարակման ներքո գրել է, որ ուրախ կլինի կարծիքներ լսել իր կատարած աշխատանքի մասին։
Հատկանշական է, որ տեսահոլովակին յուրահատուկ արձագանք է տվել Անահիտի մեծ դուստրը՝ Լաուրան։ Նա իր սոցհարթակում տարածել է տեսահոլովակը՝ գրելով․
«Հպարտ եմ քեզանով, մամա։ Ամեն բնագավառում ո՞նց ես էդքաաան իդեալական։ Կերպարդ նուրբ, երգեցողությունդ հրաշալի։ Շնորհավորում եմ ու անսպառ հպարտանում»։ Անահիտ Կիրակոսյանի նոր երգը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։