Երգչուհի Աննա Դովլաթյանը փոխել է աշխատանքը։ Ինչպես հայտնի է, Աննան տևական ժամանակ է, ինչ նոր երգեր չի ներկայացրել։ Նա ամբողջովին տրվել է մեկամյա դստերը՝ Կարինային և զբաղվում է դիզայներական աշխատանքով։
Նա հաճախ է կադրեր հանրայնացնում աշխատանքային պրոցեսից։ Այս անգամ Աննան հերթական դիզայներական աշխատանքն է ներկայացրել և կից կատարել գրառում, որտեղ նշել է, որ անչափ սիրում է իր նոր աշխատանքը և հանգստանում է ծաղիկների հետ աշխատելիս։
Աննան մասնավորապես գրել է․ «Անսահման սիրում եմ ծաղիկների հետ աշխատել, կարծես հոգիս սնուցվի դրանով՝ հանգստանում ու լիցքավորվում եմ:
Ամեն անգամ ժամերն եմ հաշվում, երբ պետք է հասնեմ աշխատանքի: Այսօրը բացառություն չէր և քանի որ նշանադրության արարողություն էր առավել պատասխանատվությամբ ու հաճույքով աշխատեցի»։ Մեկնաբանություններում երգչուհու երկրպագուները գովեստի խոսքեր են հղել և բարձր գնահատել աշխատանքը։
Աննան պատրաստել էր նշանադրության համար նախատեսված սեղան, որն ամբողջովին պատված է ծաղիկներով։