Խոհանոցն այն վայրն է, որտեղ անվերջ կարելի է ստեղծագործել։ Պատրաստել սիրողները անվերջ ստեղծագործում են, պատրաստում և ուրախացնում հարազատներին, մտերիմներին, ընկերներին։
Կարկանդակների հազարավոր տեսակներ կան՝ տարբեր միջուկներով, խմորային տարբեր տեսակներով և պատրաստման բազմազան տեխնիկայով։ Այս նյութում ցանկանում ենք ներկայացնել անմահական համով չեբուրեկների բաղադրատոմս, որն իսկապես կհավանեք և պատրաստման հարցում դժվարությունների չեք բախվի։
Այն պատրաստելու համար առաջարկում ենք նախապատրաստել հետևյալ անհրաժեշտ մթերքները՝
Ալյուր — 500 գ
Աղ — 1 թ․գ․
Եռման ջուր — 250 մլ
Հալած կարագ — 100 մլ
Հավկիթ — 1 հ․
Աղացած միս — 500 գ
Սոխ — 2 հ․
Աղ — 1 թ․գ․
Սև պղպեղ — 0,5 թ․գ․
Ջուր — 170 մլ
Այժմ պատրաստման մասին․ նախ պատրաստենք խմորը, որի համար անհրաժեշտ կլինի ալյուրին միացնել աղը, ապա լցնել եռման ջուրը, որից հետո սկսել լավ խառնել։ Սկզբում գնդիկների կառաջանան, այնուհետև կմանրանան։ Առանձին տարայում կարագը և հավկիթը միախառնել, ապա միացնել ալյուրային զանգվածին։ Էլաստիկ խմոր ստանալուց հետո անցել պատրաստման հաջորդ փուլերին։
Պատրաստման ողջ ընթացքը ստորև կցված տեսայութում։