Ամենից ամենա․․․ Սոֆի Մխեյանը սիրո մասին նոր երգի պրեմիերա է ներկայացրել․ վայելեք

Երգչուհի Սոֆի Մխեյանը ակտիվ աշխատանքային գործընթացում է։ Նա մեկը մյուսի ետևից ներկայացնում է նոր ստեղծագործություններ և հիացնում իր երկրպագոներին։

Նրա նոր աշխատանքները մեկը մյուսից գեղեցիկ և ուրախ ստեղծագործություններ են։ Օգտատերերը կիսվում, լսում և վայելում են։ Բոլոր ստեղծագործություններն էլ երգչուհու յութուբյան ալիքում բարձր դիտողականություն են գրանցել։

Եվ ահա Սոֆի Մխեյանը նոր աշպատանքով է հանդես եկել։ Նա նոր երգի պրեմիերա է ներկայացրել, որը կոչվում է՝ Ամենա։ Նոր ստեղծագործության և՛ խոսքերը, և՛ երաժշտությունը պատկանում է Արտակ Հայրապետյանին։ Տեսահոլովակի հեղինակը Դավ Հակոբն է։ Երգը սիրո մասին է, այն  ամբողջովին սիրո խոստովանություն է։

Սիրող սրտի համար կողակիցն ամենակարևորն է, սրտի և մտքի միակ բնակիչը։ Երգչուհին իր երգով ողջ աշխարհի սիրահարներին մաղթում է միություն և ցանկանում, որ իր սիրելին՝ ամենան,  մշտապես իր սրտում մնա։

Երգչուհու աշխատանքը կարղ եք լսել, վայելել և իհարկե գնահատել վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: