Դերասանուհի Եվա Բաղդասարյանը վերջերս մեծ անակնկալ մատուցեց երկրապագուներին։ Բանն այն է, որ դերասանուհին հարցազրույցով հանդես եկավ և եթերում խոստովանեց, որ արդեն մի քանի ամիս է ինչ ամուսնացած է։
Նա, սակայն, սիրելիին ցույց չի տալիս, քանզի ամուսինը հանրային անհատ չէ և չի ցանկանում հանրային դառնալ։ Դերասանուհի կնոջը չի արգելում շարունակել իր հանրային կյանքը։
Եվա Բաղդասարյանը նաև բավականին ակտիվ է համացանցային տիրույթում և ակտիվորեն շփումներ է հաստատում հետևորդների հետ։ Օրերս էլ դերաանուհին ինսթագրամյան հարց ու պատասխան էր կազմակերպել և պատրաստակամություն հայտնել պատասխանել հետևորդների հետաքրքրող հարցերին։ Եվ ահա Եվային բազմաթիվ հարցեր են ուղղել։
Հարցերի մեծամասնությունը կապված է եղել դերասանուհու անձնական կյանքի հետ։ Ուշագրավ է եղել հետևորդներից մեկի հարցը։ Օգտատերը հետաքրքրվել էր, թե դերասաուհին իր կյանքում ում է ամենաշատը սիրում, ինչին ի պատասխան Եվան հանրայնացրել է ամուսնու հետ համատեղ լուսանկար, որտեղ, սական, վերջինիս դեմքը ամբողջությամբ չի երևում։
Լուսանկարին կից Եվան գրել է, որ ամենաշատը նրան է սիրում, այսինքն՝ ամուսնուն։ Դերասանուհու հրապարակումը դիտեք վարը բերված տեսանյութում։