Ամենանրբահամ ու եթերային բուլկիները պատրաստելու գաղտնիքը

Այս բուլկիները ամենանրբահամն են ու եթերայինը: Դրանք բավականին ուռուցիկ ու փափուկ են ստացվում:

Համապատասխան չափաբաժնով մթերքները միավորում ենք և ցելաֆոնապատելով թողնում տաք, ջերմ վայրում մոտ մեկից մեկ ու կես ժամի չափ: Ժամանակի ավարտին խմորը կրկնակի մեծանում է: Այն փոխադրում ենք ալրով պատված հարթության վրա և շաղախում այնքան, որ ստացվի էլաստիկ ու հարթ խմորային զանգված:

Այս զանգվածը տարածում ենք կրկին ալրապատ մակերևույթի վրա մեծ գնդի տեսքով, հետո գրտնակելով բերում ենք բավականաչափ հարթ ու բարակ շերտ վիճակի:

Շերտը սերուցքային կարագով ենք պատում, ապա վրան շաքարավազ ցանում: Հետո պտտում ենք խմորը՝ ստանալով գլանաձև կլորակ: Գլանաձև կլորակը կտրտում ենք 5-6 մասերի, հորիզոնական դիրքով դասավորում համապատասխան ջեռամանի մեջ:

Մինչ սա ջեռոցում կթծվի, պատրաստենք թթվասերային հավելում: Թթվասերն ու շաքարավազը միավորել ու բերել համասեռության: Արդեն թխված բուլկիների վրա տարածել թթվասերային խառնուրդը, կրկին փոխադրել ջեռոց մոտ 15 րոպեով:

Առավել մանրամասն կարող եք հետևել հոլովակում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!