Մանե Գրիգորյանը վերստին եթերային կենսակերօին է վերադարձել։ Նա իր առաջին եթերը սկսել է անկեղծ խոսակցությամբ՝ ասելով, որ կուտակված մտորումներ ունի արտահայտելու համար։
Մանեն, շեշտելով փաստը, որ անձամբ մշտապես եղել ու մնում է պապայի աղջիկ, Մանեն անկեղծորեն նշել է, որ սեպտեմբերից ի վեր իրենց ընտանիքը տեղեկացել է հայրիկի հիվանդության մասին։
Անելով ամեն ինչ, որ հայրիկը հանկարծ չնկատի իր տրամադրության անկումը, Մանեն փորձել է հորից ծածկել իր վհատվածությունը, հոգնածությունն ու ընկճվածությունը։ Հայրիկը միշտ էլ դիտել է դստեր հաղորդումները՝ նկատելով ամեն ինչ։
Շարունակելով հաղորդումներ վարել՝ անհոգություն է ցույց տվել, քանի որ հայրիկը նրան ասել է, որ հեռուստադիտողը չպետք է նկատի իր վատ տրամադրությունը, քանզի նա հեռուստահաղորդումը դիտում է առօրյա հոգսերից կտրվելու համար։
Մանեի առաջին եթերի հուզիչ խոստովանությունն ու անկեղծ պատմությունն ամբողջությամբ կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։