Ամենագեղեցիկ լիճն աշխարհում

CNN հեռուստաալիքն Իտալիայում գտնվող Կոմո լիճը ճանաչել է ամենագեղեցիկն աշխարհում։ Դա հիասքանչ վայր է, որը ներգրավում է հայտնիներին, քաղաքական գործիչներին և միլիոնատերերին տասնամյակներ շարունակ։ Այն գտնվում է Լոմբարդիա մարզում, Միլանից հյուսիս (ավտոմեքենայով՝ 1 ժամ)։

Կոմոյի ափին գտնվում են գեղեցիկ այգիներով և բազմադարյան պատմություն ունեցող առանձնատներ։ Լճի ափերը պատած են գեղատեսիլ բուսականությամբ։ Մոտակայքում Ալպյան լեռներն են։ Այստեղ են գտնվում նաև բազմաթիվ ավաններ և գյուղեր՝ Կոմո, Լիերնա, Լեկո, Չեռնոբո, Լալյո, Կոլիկո, Բելաջո, Մենաջո և Վարենա։

Կոմո լիճը պատած է բուսականությամբ և հիացնում է իր գեղեցկությամբ։ Այստեղ գարնանից մինչև աշուն զբոսաշրջիկները կարող են ոչ միայն վայելել լճի գեղեցկությունը, այլև սպորտով ու ակտիվ հանգստով զբաղվել։

Դե իսկ նավակով լճի վրա զբոսանքը շատերի սիրելի զբաղմունքը կարող է դառնալ։

Понравилась статья? Поделиться с друзьями: