Քրիստինա Եղոյանն ապրում է իր կյանքի ամենաքաղցր ժամանակաշրջաններից մեկը։ Երգչուհին, դերասանուհին ուղղակի վայելում է դստեր հետ իր օրերը և մայրությունը։ Նա և ընտանիքը մշտական բնակություն ունեն Ամերիկայում։
Քրիստինան հաճախ է ցույց տալիս, թե ինչպես են անցնում իր օրերը։ Քրիստինայի երկրպագուները սիրով հետևում են փոքրիկի մասնակցությամբ յուրաքանչյուր հրապարակմանը և իրենց հիացմունքը հայտնում այդ ջերմ էակի մասին։
Այս անգամ կրկին երգչուհին երկար սպասեցնել չտվեց երկրպագուներին և հանրայնացրեց մի տեսանյութ, որտեղ վաղ առավոտյան արթնացել է և տեսել դստեր ժպտացող փոքրիկ դեմքը։
Տեսանյութին կից Քրիստինան գրել է․ «Ամենագեղեցիկ առավոտը, որ երբևէ պատկերացրել եմ․․․»։
Օգտատերերը ջերմագին խոսքեր են հղել երգչուհուն և նրա փոքրիկին ու մաղթել, որ հետագա բոլոր առավոտներն այդպիսին լինեն ու դեռ է՛լ ավելի ջեևմագին։ Իսկ փոքրիկի մասնակցությամբ տեսանյութը կարող եք դիտել վարը ներկայացավծ տեսանյութում։