Ամենաարագ պատրաստվող և ամենահամեղ թխվածքը․ փորձե՛նք պատրաստել

Թխվածքը հիասքանչ աղանդեր է և շատերի սիրելին։ Սակայն այն կրկնակի սիրելի է դառնում, երբ արագ է պատրաստվում։ Միայն պատկերացրեք՝ հաճելին համատեղվում է օգտակարի հետ։

Ահա և ամենաարագ պատրաստվող և ամենահամեղ թխվածքի բաղադրատոմսը։

Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները՝

2 ձու,

1 ճ/գ շաքարավազ,

1 բաժակ կաթ,

1 բաժակ մուրաբա (մոշի, սև հապալասի, սալորի),

2 թ/գ սոդա,

2 բ․ ալյուր։

Կրեմի համար հարկավոր է՝

2 բ․ թթվասեր,

½ բ․ շաքարի պուդրա։

Հարել հավկիթները՝ հավելելով 1 բ․ շաքարավազը։ Հավելել 1 բ․ կաթ, 1 բ․ մուրաբա, 2 բ․ ալյուր, 2 թ/գ սոդա։

Եփել 2 շերտով՝ 180 աստիճանի ջերմաստիճանով տաքացված ջեռոցում։

Կրեմը պատրաստելիս 2 բաժակ խիտ թթվասերը հարել 0․5 բաժակ շաքարի պուդրայի հետ։ 2 շերտի բաժանված խմորը պատել կրեմով։ Թխվածքը պահել սառնարանում, որպեսզի սնուցվի։

Բարի ախորժակ։ Վստահ ենք՝ թխվածքը կհավանեք և կդառնա Ձեր սեղանից անպակաս։ Դրանով կզարմացնեք ոչ միայն ընտանիքի անդամներին, այլ նաև հյուրերին։ Ուստի, ի գործ։

Понравилась статья? Поделиться с друзьями: