Թեյի սիրահարներին առաջարկում ենք թեյախմությունը լրացնել այս համեղ թխվածքաբլիթներով։ Այն կզարդարի ձեր սեղանը, կհագեցնի քաղցը և պարզապես թեյի կամ նույնիսկ սուրճի սեղանն ուղղակի բազմազան կդարձնի։ Այս թխվածքաբլիթները հալվում են բերանում։
Այն պատրաստելու համար առաջարակում ենք նախապատրաստել հետևյալ մթերքները՝
Հավկիթ — 1 հ․
Շաքարավազ — 3 ճ․գ․
Աղ — 1 պտղունց
Վանիլ — 1 թ․ գ․
Մածուն — 150 մլ
Բուսայուղ — 80 մլ
Ալյուր — 350 գ
Փխրեցուցիչ — 1 թ․գ․
Եղեգնաշաքար — 3 ճ․գ․
Այժմ պատրաստման մասին․ հավկիթը, շաքարավազը, աղը, վանիլը, մածունը և բուսայուղը միախառնել, ապա առանձին տարայում միախառնել ալյուրն ու փխրեցուցիչը և միացնել հավկիթային զանգվածին։ Ստանալ փափուկ խմոր, որից հետո հարկ կլինի մանրացնել, գնդերի վերածել, ապա թաթախել եղեգնաշաքարի մեջ և շարել յուղաթղթով պատված ձևամանում։
Մաքուր ածելիի կամ սուր դանակի օգնությամբ նախշեր անել և տեղափոխել 180 աստիճան տաք ջեռոց և թողնել այնտեղ քսան րոպե։
Իսկ պատարստման ողջ մանրամասները կգտնեք վարը կցված տեսանյութում։