Երգչուհի Մաշ Իսրայելյանն ապրում է իր կյանքի լավագույն շրջաններից մեկը։ Նա մայրիկ է և վայելում է մայր լինելու բերկրանքը։
Երգչուհին հաճախ է փոքրիկի մասնակցությամբ հրապարակումներ կատարում և ցույց տալիս դստերը, ով իսկական գեղեցկուհի է։
Մաշ Իսրայելյանի երկրպագուները փոքրիկ Աննային նմանեցնում են մայրիկին և հաճախ նշում, որ երգչուհու դուստրը գեղեցկուհի մայրիկի ճիշտ կրկնօրինակն է։ Երգչուհին հերթական հրապարկամամբ է հանդես եկել և այս անգամ հետևորդների հետ կիսվել ընտանեկան լուսանկարով, որին կից հուզիչ ու զգացմունքային գրառում է կատարել։
Նա գրել է․ «Ամբողջ կյանքում չէի էլ կարող պատկերացնել, որ կլինի մեկը, ում ես կպաշտեմ, որ մամա լինելը կարար էսքան սիրուն բան լինել։ Հիմա եմ հասկանում էս խոսքի ուժը՝ ծնող կդառնաս ու նոր կհասկանաս։
Շնորհակալ եմ Աստծուս, որ հենց իմ Աննային տվեց ինձ»։ Իսկ հրապարակումները և մի քանի այլ լուսանկարներ ներկայացված են տեսանյութում։