Ամառային թեթև ու անչափ համեղ տորթ ընդամենը մի քանի րոպեում

Ամառային հրաշալի այս տորթը ստանալու համար հարկ է ունենալ հետևյալ պարզագույն մթերքները.

Հավկիթներն առանց տարանջատելու աղով հարում ենք մինչ փրփելը, հետո շարունակում հարելը շաքարի զուգակցությամբ: Երբ մասսան բավականաչափ կփրփրի, ավելացնում ենք վալիլի ու ալյուրի խառնուրդը:

Նշված չափաբաժնով ալուրի հավելումից ստացվում է մածուցիկ, ոչ պինդ խմորային խառնուրդ, որն էլ թխում ենք ջեռոցում:

Կրեմի համար վերցնում ենք բավականաչափ սառը վիճակում գտնվող սերուցք, քիչ շաքարի փոշու զուգակցությամբ հարելով թանձրացնում ու փրփրացնում ենք: Երբ սերւոցքային մասսան բավականաչափ թանձրացված կլինի, ավելացնում ենք ելակային յոգուրտ, ինչպես նաև քիչ կտրտած ելակ:

Կրեմային այս խառուրդով էլ միավորում ենք արդեն թխված և մեջտեղից երկու երկու կես արված բիսկվիտային շերտերը:

Շերտերը կրեմային խառնուրդով միավորելուց առաջ պետք է մեջտեղի փափկախմորից քիչ մաս առանձնացնել և փշրել: Այս փափկախմորի փշրանքներով էլ վերջում կպատենք տորթի ամբողջ մակերեսը: Ձևավորելու համար դարձյալ ելակ կարելի է օգտագործել:

Понравилась статья? Поделиться с друзьями: