Աղցան Մրջնաբույն․ զարմացա՞ք․ պատրաստեք այս նորույթը և վայելեք համը

Մրջնաբույն բառը լսելիս բոլորս անմիջապես պատկերացնում ենք համեղ թխվածքը, սակայն այս անգամ Մրջնաբույնը քաղցրեղեն չէ, այլ ոչ պակաս համեղ աղցան։ Այն դժվար չէ պատրաստելը և կկարողանաք գլուխ բերել ու զարդարել ձեր սեղանը՝ հաճելորեն զարմացնելով հյուրերին։

Անհրաժեշտ է՝

Հավի կրծքամիս — 200 գ

Վարունգ -2 հ․

Լոլիկ — 2 հ․

Կարտոֆիլ — 2 հ․

Պինդ տեսակի պանիր — 100 գ

Սխտոր — 1 ատամիկ

Աղ, սև պղպեղ

Կանաչ սոխի մի քանի ճյուղ

Մայոնեզ՝ ըստ ճաշակի

Անսովոր, հետաքրքիր և անչափ անեղ այս աղցանը պատրաստելու համար կեղևահանած և քերիչի մեծ անցքերով անցկացած կարտոֆիլը ողողել սառը ջրում սրբիչի վրա ցամաքեցնել և տապակել բուսայուղում, որից հետո խոհանոցային անձեռոցիկի վրա դնել և հեռացնել ավելորդ յուղը։

Վարունգը, լոլիկը, խաշած կամ տապակած կրծքամիսը կտրատել մանրացված ձողիկների տեսքով, պանիրը անցկացնել քերիչով և սկսել հավաքել աղցանը։

Մատուցվող լայն և տափակ ափսեում որպես առաջին շերտ դասավորել կրծքամիսը, այնուհետև պատել մայոնեզով, որից հետո վարունգ, մայոնեզ, լոլիկ, մայոնեզ, պանիր, մայոնեզ հերթականությամբ և վրան բուրգի տեսքով լցնել տապակած կարտոֆիլը՝ շաղախված մանրացված սոխով և սխտորով, աղով և սև պղպեղով։ Անուշ լինի։

Понравилась статья? Поделиться с друзьями: