Աղցան Իչ․ յուրօրինակ և նորություն ձեր խոհանոցում․ անպայման փորձեք

Ներկայացննում ենք հերթական համեղ աղցանը, որը համեղ է, յուրօրինակ և սակավ տարածում գտած։

Աղցանն անպայման պետք է փորձել։ Այն հետաքրքիր անվաում ունի՝ Իչ։ Աղցան Իչ։

Եվ այն պատրաստելու համար պատրաստեք վարը նշված մթերքները՝

Բլղուր — 200 գ (մանր)

Մաղադանոս — 1 կապ

Կանաչ սոխ — 1 կապ

Գլուխ սոխ — 1 հ․՝ մանրացված

Ձիթապտղի յուղ՝ ըստ ճաշակի

Լոլիկ — 2 հ․՝ մանրացված

Կիտրոն — 1 հ․

Տոմատի մածուկ — 3 ճ.գ.

Պղպեղի մածուկ — 1 ճ.գ

Աղ — ըստ ցանկ.

Օրեգանո — 1 պտղունց

Կարմիր պղպեղ — 1 թ.գ.

Անանուխ — 1 պտղունց

Մանրացված սոխը ձիթապտղի յուղում տապակել 2 ր, ավելացնել կտրտած լոլիկը և տոմատը, պղպեղը, կիտրոնի հյութը, որից հետո աղ, կարմիր աղացած պղպեղ, օրեգանո և բլղուր պետք է հավելել։ Անջատել կրակը, կափարիչով ծածկել մինչ բլղուրը կուռչի։

Հովանալուց հետո միացնել մանրացված մաղադանոսը, լցնել ափսեի մեջ, իսկ կողքերը զարդարել կտրտած կանաչ սոխով։ Մատուցել հազարով, կարելի է հավելլե նաև թահին, նռան սոուս՝ ինչպես որ կցանկանաք։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!