«Աղջկաս անունը պետք ա միասին որոշենք․․․»․ Վաչե Ամարյանը դստեր անունը ցանկանում է որոշել հետևորդների հետ

Երգիչ Վաչե Ամարյանի երրորդ երեխան ծնվել է օրերս՝ հուլիսի 17-ին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր օգտահաշվում հայտնել է երգիչը և հետևորդներին ու երկրպագուներին փոխանցել իր անսահման ուրախությունը։

Նա հանրայնացրել էր դստեր  մասնակցությամբ կադրեր և կից գրառել․ «Մե քեֆ, մե ուրախություն․ իմ տան թագուհին ծնվեց»։ Երկրպագուները շտապել են շնորհավորել երգչին այդ ուրախ առիթով և մեկնաբանություններում հանդես են եկել ջերմ ու բարի մաղթանքներով։

Հիշեցնենք, որ Վաչեն ունի նաև երկու որդի։ Արդեն մի քանի օր է, ինչ ծնվել է երգչի դուստրը, սակայն ծնողները դեռ անուն չեն որոշել։

Այդ մասին Վաչե Ամարյանը համացանցային հարթակում գրառում է կատարել, որտեղ հետևորդներին խնդրել է իրեն օգնել և միասին անուն որոշել։ Վաչեն գրել է․ «Աղջկաս անունը պետք ա միասին որոշենք ․․․ 17.07.2021   …. Ամարյա՞ն»։

Օգտատերերը անմիջապես սկսել են անուններ առաջարկել․ ոմանք երջանիկ հայրիկին առաջարկել են ընտրել հայկական անուններ և նշել Սոսե, Անի և այլ անուններ։ Սակայն Վաչե Ամարյանը դեռ ընտրություն չի կատարել։

Понравилась статья? Поделиться с друзьями: