Ինչպես գիտեն բոլորը Սիլվա Հակոբյանը սպասում է երկրոդ բալիկին։ Երգչուհին երբ հայտնեց այս ուրախալի լուրը, նրա երջանկությունը անկեղծորեն կիսեցին նրա երկրպագուները և անհմաբերությամբ սպասում են, թե ով է ծնվելու։
Համացանցային տիրույթում Սիլվայի հետևորդներն արդեն սկսել էին հայտնել իրենց կարծիքներն այդ մասին։ Եվ ահա երգչուհին երկար սպասեցնել չտվեց։
Նա այսօր մի տեսանյութ է հանրայնացրել, որտեղ ընտանիքը վերջապես պարզել է երկրորդ երեխայի սեռը։ Տեսանյութում երևում է,, որ նրանք կրկին դուստր են ունենալու։ Իսկ Միլան փուչիկը պայթեցնելուց հետո զայրանում է։
Սակայն նրա զայրույթը կապված է ոչ թե այն բանի համար, որ քույրիկ է ունենալու, այլ չէր ուզում կորցնել մեծ տոնական փուչիկը։ Կադրերում կարելի է նկատել նաև Սիլվային հուզմունքը։
Երգչուհին տեսանյութին կից գրել է․ «Աղջիկ, թե՞ տղա։ Հ.Գ.Միլան շատ ծանր տարավ իր փուչիկի կորուստը։ Շնորհավոր Հունիսի 1»։ Իսկ ուշագրավ տեսանյութն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։