Աղջիկս․ Նաիրա Զոհրաբյանը հրապարակել է դստեր լուսանկարը․ մանրամասներ նրա մասին

Քաղաքական հայտնի գործիչներից Նաիրա Զոհրաբյանը մշտապես խուսափել է բացել փակագծերը անձնական, ընտանեկան հարցերի շուրջ։

Նաիրայի մայրը մանկավարժ է։ Նաիրան շատ շուտ է ամուսնացել, ուստի շատ շուտ էլ մայրիկ է դարձել։

Նա մի առիթով խոստովանել է, որ հետաքրքիր զգացողություն է երիտասարդ տարիքում մայրիկ, ապա նաև տատիկ դառնալը։ Նրա դուստրը ևս շատ շուտ է ամուսնացել։ Նա արդեն տասնմեկ տարի է, ինչ ամուսնացած է։

Նաիրա Զոհրաբյանի դստեր ամուսինը Գալուստ Սահակյանի հարսիկի եղբայրն է։ Նրանք մեկ տղա բալիկ ունեն։

Նաիրա Զոհրաբյանը հաճախ է ասում, որ իր թոռնիկի համար փորձում է անել այն, ինչ ժամանակին չի կարողացել անել իր դստեր համար։

Նաիրա Զոհրաբյանի դստեր հարսանիքի քավորը նախկին նախարարներից Արմեն Աշոտյանն է։

Նաիրան այսօր տեղադրել է դստեր լուսանկարը, իսկ օգտատերերը նկատել են, որ դուստրը չափազանց նման է մայրիկին՝ Նաիրային։

Понравилась статья? Поделиться с друзьями: