Հանրահայտ երգիչներից Արսեն Սաֆարյանը շատ գեղեցիկ և օրինակելի ընտանիքի հայր է, երկու զավակների ծնող, որոնց հաջողությունների համար պայքարում է, դրանցով ուրախանում։ Արսենն ամուսնացած է Սաթենիկի հետ։
Երգչի առաջնեկը աղջիկ է, ում ծնողներն Էլեն են անվանել, իսկ կրտսերը տղան է՝ Արթուրը։ Արսենը ամուսնացած է արդեն քսան տարի։ Նա իր տիկնոջ հետ ծանոթացել ու մտերմացել է իր կոլեգա, երգիչ ընկերներից մեկի՝ Քրիստինե Պեպելյանի միջնորդությամբ ու աջակցությամբ։
Արսենի տղան տասներկու տարեկան է, իսկ դուստրն արդեն բավականին մեծ է․ նա տասնութ տարեկան է։ Երգիչը տեղադրել է իր ու դստեր համատեղ լուսանկարը՝ գրելով, որ աղջիկը պարգև է։
Նրանք լուսանկարվել են բնության գրկում։ Արսենի դուստն ըստ ամենայնի ցանկանում է գնալ հայտնի հայրիկի հետքերով։ Դա երևում է նրա սոցհարթակային ակտիվությունից։
Նա արդեն սկսել է հանդես գալ հանրահայտ հայրիկի հետ համատեղ տարատեսակ նախագծերով։