«Աղջի՛կ ջան, բա որ պապադ անցած տարի էն մարդուն գողացել և ծեծել է ու տարել Ագարակում պահել, ինչո՞ւ չես նույն ձևի վիդիո հանել»․ օգտատերը դիմել է քաղաքապետի դստերը

Ակտիվ օգտատեր Ռոման Բաղդասարյանը, ով բնակվում է Մոկվայում, հաճախ է հրապարակումներ կատարում Հայաստանի վերաբերյալ և հայտնում իր կարծիքն ու վերաբերմունքը այս կամ այն իրավիճակի վերաբերյալ։

Այս անգամ օգտատերը խոսել է Սյունիքի մարզի, Քաջարանի քաղաքապետի դստեր տեսաուղերձի մասին, որտեղ աղջիկը ի լուր աշխարհի հայտնել էր, որ հորը հետապնդում են քաղաքական հայացքների համար։

Ռոման Բաղդասարյանը գրել է, որ աղջիկը տեսանյութում խոսել է այն մասին, թե ինչ սուրբ հայր ունի ինքը։

«Իսկ հիմա քաղաքապետի աղջկան ես եմ դիմում՝ աղջի՛կ ջան, բա որ պապադ անցած տարի էն մարդուն գողացել և ծեծել է ու տարել Ագարակում պահել, ինչո՞ւ չես նույն ձևի վիդիո հանել ու դիմել քո սուրբ պապայիդ՝ բացատրելով, որ քաղաքապետը իրավունք չունի մարդ գողանա։

 

Այնպես որ պետք չէ երկերեսանիություն անել։ Գողացված և ծեծված մարդը ոչնչով վատը չէ հայրիկիցդ»,- գրել է Ռոման Բաղդասարյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: