Աղդամ գյուղի բնակիչները հեռանում են գյուղից

Ստյոպա Սաֆարյանը նկարներ է դրել, որտեղ երևում է ինչպես են Ադրբեջանի Աղդամ գյուղի գյուղացիները փորձում գնալ գյուղից ու նրանց խանգարում է իշխանական ոստիկանությունը։

Այն,որ ադրբեջանական ամեն տեսակի լրատվական վերահսկվում է Ալիևյան ոհմակի կողմից,դա ընդհանրապես գաղտնիք չէ,բայց սոցիալական թշվառությունը մեծանում է ու Ալիևը չի կարողանա երկար ժողովրդին ինֆո-խաբկանքի մեջ պահել։

Թերթերում գրել են,որ գյուղացիները հողաթափերով,սովետական զենքերով ու մեքենաներով ուզում են գնալ , կռվել, վերադարձնել հայերի գրաված կտորը։ Պաթոսային գրառումներին հակադրվում են այս լուսանկարները,որտեղ խեղճ գյուղացիները ինքնամոռաց ուզում են խրճիթները թողնել ու փախնել։

Ադրբեջանը ռիսկային քայլեր է անում,որի արդյունքում կհասունացնի իր իսկ ներսի բունտային տրամադրությունները։ Իհարկե,հիմա կռվի տրամադրությունը,ըստ Ալիևի,կարող է զսպել ներքին քաոսը,բայց դա գուցե լիներ,եթե կորոնավիրուսը քայքայած չլիներ առանց այն էլ թալանից խեղդված ադրբեջանը։

48 ժամվա ընթացքում հասկանալի դարձավ,որ անտրամաբանական Ալիևյան քայլերի պատասխանը տալու է խեղճ,քամված ժողովուրդը,որին կբերեն առաջին պլան,ու հայտարարելով,որ հայերը մեր տները ուզում են վերցնեն։ Այս լուսանկարները՝ ճշմարտությունն են։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!