«Աղա ջան» հայտնի երգը հայ երիտասարդների կողմից․ ուրախ կատարում

«Մե Պրոջեկտ» նախագիծը հավաքել է տաղանդավորներին ու ստեղծել է ճաշակով խումբ, որտեղ երիտասարդները  հետաքրքիր երգերն են մշակում մի քանի ձայնով ու գեղեցիկ վոկալով ներկայացնում։

Անելին, Արևիկ Գրիգորյանը, Գեորգի Բունիաթյանը ու Գրիգոր Դավթյանը երգում են «Աղա ջան» երգը։  Արման Աղաջանյանի ու Արսեն Գրգորյանի ժով․ մոտիվներով «Աղա Ջան» ը հավես ու ուրախ երգ է դարձել։ «Մե պրոջեկտի» պրոդյուսերը Կարեն-Սևակն է, գործիքավորումը Մարտին Միրզոյանն է արել։ Սթայլը՝ Արմեն Գալյանի, պարերը՝ Վիկա Մարտիրոսյանի։ «Մե պրոջեկտ»ի առաջին հոլովակը՝ «ես ու դու-ն» է, որը ևս բավականին դիտումներ է ունեցել։

Գունավոր հագուստները ու թեթև երգերը արդեն այցեքարտ են իրենց համար որոշակի։ Ունեն նաև «շարան» կոչվող հոլովակ, որտեղ մաշ ափ են արված մի քանի երգեր։ Քառաձայն երգերը ևս հետաքրքիր է ստացվում, ու էն եզակի խմբերից են, որոնք մի քանի ձայն երգեցողությունը իրենց ձեռագիրն են սարքել։

Հայկական «Աբբան» գուցե դառնա այս խումբը, եթե կարողանա էլի հետաքրքիր հոլովակներ թողարկել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!