Դերասան, հումորիստ Աղաս Մանուկյանը համացանցային հարթակներում ակտիվ է։ Նա վերջին տարիներին սթենդափ ձևաչափում է հանդես գալիս և այս շրջանում ելույթները ելույթների ետևից են լինում։
Աղասը իր հանդիսատեսի հետ մտերիմ է, ջերմ և ներկայացումների ավարտին արժանանում է նրանց ոտնկայս ծափահարություներից, և դահլիճից նրանք միմյնաց գոհ են հեռանում։
Բայց ահա դերասանն օրերս հայտնել է, որ հայտնվել է հիվանդանոցում։ Նա չի մանրամասնել, թե ինչ խնդիրներ են ի հայտ եկել իր մոտ, սակայն հավատացրել է, որ մի քանի օրից ոտքի կկանգնի և կվերադառնա աշխատանքի։ Նա հիվանդասենյակից լուսանկար է հանրայանցրել, որտեղ հստակորեն երևում է նրա բուժման ընթացքի վերաբերյալ կադրեր։
Դերասանը հավելել է, որ մինչ հանդսատեսը հերթական ներկայացման տոմսերը ձեռք բերի, ինքն արդեն առողջ կլինի և պատրաստ դիմավորելու իր հանդիսատեսին։
Դերասանին շուտափույթ առողջություն ենք մաղթում և վերադարձ բեմ։ Իսկ ստորև բերված տեսանյութում այս մասին առաջարկում ենք իմանալ մանրամասն։