Ահա, թե պատվաստումների ինչպիսի ցուցանիշ ունի Հայաստանը և որ տեղում է երկրների ցանկում․ տեսանյութ

Մինչ Հայաստանում բողոքում, քննադատում և դեմ են խոսում պատվաստումների վերաբերող թեմային, Չինաստանի քաղաքներից մեկում որևիցե սահմանափակում այլևս չի գործում։

Այդ քաղաքի բնաիչները սկսել են բնականոն կյանք վարել․ դիմակ չեն կրում, սոցիալական հեռավորություն չեն պահում և այցելում են այնտեղ, որտեղ ցանկանում են։

Այդ քաղաքում ապրում է 400 000 բնակիչ, որոնց 80 տոկոսից ավելին արդեն պատվաստված է։ Պատկերն այլ երկրներում և քաղաքներում նույնպես փոխված է։ Օրինակ՝ Իսրայելում չպատվաստված քաղաքացիները պարտադիր թեստավորում պետք է անցնեն 2 օրը մեկ։ Թեստի արժեքը մոտավորապես 50 դոլար է։

3-րդ դեղաչափը նույնպես պարտադիր է։ Հրաժարվողները կանգնած են աշխատանքը կորցնելու եզրին։ Հայաստանում 2-րդ դեղաչափը ստացած քաղաքացիների թիվը անգամ քսան տոկոսը չի գերազանցում և մահվան դեպքերն են բավականին շատ։

 

ՀՀ-ն գտնվում է պատվաստումների ամենածացածր ցուցանիշն ունեցող երկրների սև գոտում է։ Գրեթե բոլոր երկրներում հասարակության մի հատված դեմ է պատվաստումներին։ Նրանք բողոքի ակցիաներ են կազմակերպում։ Ուշագրավ մանրամասները դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: