Երեկ կայացավ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը։ Խաղն, ինչպես պարզ դարձավ, ավարտվեց 1։2 հաշվով՝ հօգուտ Թուրքիայի։ Առջևում սպասվում է ևս մեկ հանդիպում, որն արդեն կկայանա Թուրքիայում։
Ողջ խաղի ընթացքում լարվածություն կար թե՛ խաղացողների, թե՛ երկրպագուների շրջանում։ Բոլորը հաղթանակ էին մրմնջում։ Թուրք ֆուտբոլիստները եկել էին առանց երկրպագուների, իսկ հայ երկրպագուներն ուղղակի մեկ վայրկյան անգամ հայ ֆուտբոլիստներին չէին թողնում առանց քաջալերման։
Ողջ հայությունը շունչը պահած դիտում էր հանդիպումը։ Երեկոյան սոցիալական հարթակները լի էին ֆուտբոլային գրառումներով և ոգևորիչ խոսքերով։ Մարզադաշտում ֆուտբոլը դիտել է նաև Վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը։
Նա ֆուտբոլային հանդիպումը դիտում էր կրտսեր քույրիկի՝ Արփիի հետ և Նանե Արզումանյանի ու Նանեի եղբորորդու հետ։ Լրագրող Նանե Արզումանյանը լուսանկար էր հրապարակել և խաղի մեկնարկից առաջ հաղթանակ մաղթել հայերին։
Լուսանկարը ներկայացնում ենք նյութին կից և հայ ֆուտբոլիստներին հաղթանակներ մաղթում առաջիկա խաղերի ընթացքում։