Ահա թե ում հարսանեկան արարողությանն է ներկա գտնվել նախարար Վաղարշակ Հարությունյանը

Իր աշխատանքային բազմազբաղությանը զուգահետ այսօր Պաշտպանության նախարար Վ․ Հարությունյանը կարողացել է ներկա գտնվել հարսանեկան արարողությանը։ Ամուսնացող զույգը զինվորական ներկայացուցիչներ են։

Նինան և Արան մասնակցել են արցախյան վերջին պшտերազմին։ Նրանք որոշել են ամուսնանալ հենց պшտերազմի ժամանակ, թեժ մшրտերի պահին և ի վերջո կարողացել են իրագործել իրենց որոշումը։

Փեսացուն՝ Արա Զախարյանը մայորի կոչում ունի, իւկ հարսնացուն՝ Նինա Թորոսյանը, լեյտենանտ է։ Իր մասնակցությամբ հարգելով զինվորական նորապսակներին՝ միավորման, ընտանիք կազմելու գեղեցիկ առիթի կապակցությամբ՝ նախարարը նրանс երջանկություն և խաղաղություն է մաղթել։

Այս մասին տեղեկություն է տեղադրվել Պաշտպանության նախարարության անունով գործող պաշտոնական սոցհարթակում։ Նախարարի շնորհավորանքին միացել են շատ օգտատերեր՝ նորապսակ զինվորական զույգին հարատև երջանկություն մաղթելով։

Օգտատերերից ոմանք էլ քննադատել են նախարարին, որ իր աշխատանքային խիտ զբաղվածության ու հագեցվածության հետ մեկտեղ ժամանակ է գտել ներկա գտնվելու հարսանեկան արարողությանը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!