Ահա թե ում է նվիրել իր գավաթը աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը․ անչափ հուզիչ

Արմեն Մուրադյանը գրառում է կատարել, որտեղ պատմել է, թե աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ում է նվիրել իր գավաթը։

Չեմպիոնն իր մարզիչների հետ այցելել է Զինվորի տուն, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և պատրաստակամություն հայտնել օգտակար լինել տղաներին։ Նա նշել է, որ հաղթանակները անիմաստ կլինեին առանց հերոս տղաների կատարած գործի։

Մուրադյան մասնավորապես գրել է․ «Ծանրամարտի՝ աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը Զինվորի տանը նվիրեց երիտասարդների՝ աշխարհի առաջնության ժամանակ նվաճած՝ իր առաջին գավաթը։

Ծանրամարտիկն այցելել էր Զինվորի տուն՝ տղաների հետ ծանոթանալու, նրանց հետ շփվելու և հետաքրքրվելու համար, թե ինչով կարող է օգտակար լինել:

Սիմոնի հետ կենտրոն էին այցելել նաև նրա մարզիչներ Աշոտ Փիլոսյանը և Նարեկ Խաչատրյանը: «Մեր հաղթանակներն առանց ձեր արած գործի ոչինչ կլինեին»,-ասաց Սիմոն Մարտիրոսյանը:

Խոստացավ աշխարհի խաղերից հետո կրկին այցելել Զինվորի տուն, «…բայց… միայն ոսկե մեդալով»,-պարտավորեցրին տղաները…»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!