Ահա թե որ հայտնի դեմքերն են ներկա եղել Սևակ Ամրոյանի հարսանիքին․ տեսանյութ

Հայկական շոու բիիզնեսում մեծ մասամբ համերաշխության միջավայր է տիրում․ հայտնի շոուբիզնեսային դեմքերը հաջողությամբ համագործակցում և ընկերություն են անում իրար հետ։ Արդեն կայուն ավանդույթ է ձևավորվել նրանց միջև։

Միմյանց հետ ընկերություն անող հայտնիները մասնակցում են նաև միմյանց հարսանեկան արարողություններին։ Վերջերս Սոնա Ռուբենյանի հարսանիքին մասնակցած հայտնիներից շատերը ներկա են եղել նաև Սևակ Ամրոյանի հարսանեկան արարողությանը։

Ընդ որում, հարսանեկան արարողությանը ներկա է եղել և անհատական կատարմամբ է հանդես եկել նոր մեղրամսից վերադարձած Սոնա Ռուբենյանը։

Հարսանեկան արարողությունը վարել է Գրիշա Աղախանյանը։ Հարսանեկան արարողությունների մշտական հյուրեր են նաև Էրիկն ու Գարիկը, ովքեր շատ ակտիվ են եղել երեկոյին իրենց ելույթներով ու կատարումներով։

Հարսանցուին իր կատարմամբ ուրախացրել է նաև ինքը՝ Սևակ Ամրոյանը։ Ընդ որում, հարսանեկան երեկոն ուղեկցվել է հայրենասիրական կատարումներով, որոնք ուղեկցվել են հատուկ բեմադրությամբ, որին մասնակցել են մանկահասակ երեխաներ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!