Այս տարի, ինչպես հայտարարվել է, ի տարբերություն նախորդ տարվա, Հայաստանը մասնակցելու է Մանկական Եվրատեսիլին։ Հայկական մանկական երաժշտությունը ներկայացնելու է Մալենան՝ իր «Քամի քամի» արդեն թրենդային դարձած երգով։
Պարզվում է՝ Մալենան հանրահայտ դերասանուհի Աննա Մանուչարյանի աղջիկն է։ Աղջիկը տասնչորս տարեկան է։ Նրա իսկական անունն Արփի է, իսկ Մալենան բեմական կեղծանուն է։
Աննան Արփիին միայնակ է մեծացրել, քանի որ շատ կարճ ընտանեկան կյանք է ունեցել։ Աննան ապրել է իր ծնողների հետ։ Աննայի մայրիկն ուսուցչուհի է, իսկ հայրը՝ վաստակավոր երաժիշտ։
Մանուչարյանների տանը բարձրակարգ երաժշտության հետ շփումը մշտապես ակտուալ է եղել։ Երաժիշտ է նաև Աննայի եղբայրը, իսկ Աննան, թեև երաժշտական կրթություն է ստացել, բայց ամեն դեպքում չի շարունակել պրոֆեսիոնալ երաժշտության ուղով ընթանալ։
Աննայի դուստրը, մեծանալով պրոֆեսիոնալ երաժշտության միջավայրում, ինչպես երևում է, շատ մեծ աղդեցություն է կրել։ Նա նույնպես որոշել է մասնագիտանալ երաժշտության ասպարեզում, իսկ նախնական քայլերը հենց եվրատեսիլյան բեմում է անում։