Սիրո անչափ գեղեցիկ զգացմունքների մասին պատմող բազմաթիվ երգեր ունի Հայկոն։ Պատահական չէ, որ նրան կնքել են «սիրո երգիչ» պատվանունով։ Երգիչը կարևոր սկզբունք ունի․ ցուցադրել իր հոգու միայն սիրառատ հատվածը՝ մտահոգություններն ու դժվարությունները թաքցնելով։
Նա այն բացառիկ անհատականություններից էր, որ ոչ միայն խոստովանում էր իր սերը բոլոր մարդկանց, մասնավորապես հայերի նկատմամբ, այլ նաև ցուցադրում էր այդ անկեղծ ու մեծ սերը՝ շրջապատում բոլորին ջերմ վերաբերմունքի արժանացնելով։
Հայկոն վերջին շրջանում աշխատել է մի գեղեցիկ ստեղծագործության վրա, որը վերնագրել է «Սիրո Արև»։ Երգը սիրո անասելի գեղեցիկ մի խոստովանություն է սիրելի էակին։
Փաստացի այս երգը անսպասելի կերպով դարձել է երգչի վերջին՝ կարապի երգը, որը ամփոփում է նրա ստեղծագործական գործունեությունը իրեն բնորոշ սիրառատ եղանակով։
Հայկոյի ստեղծագործության վերջին գեղեցիկ թողարկումը հենց Հայկոյի կատարմամբ կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։