Ահա թե որքան է Մոսկվա-Երևան ավիատոմսի գինն այս պահին

Ռուսաստանից դեպի Հայաստան իրականացվող չվերթները մեծ քանակի են հասել, իսկ մրցակցային շուկայում թռիչքների համար նախատեսված տոմսերի գները անկանոն աճել են՝ հասնելով ավելի քանի հարյուր հազար ռուբլու։

Այս առիթով Արշալույս Մղդեսյանը տեղադրել է Մոսկվայից դեպի Երևան իրականացվող միակողմանի թռիչքի տոմսի նկար և գրել է հետևյալը․

«Մոսկվա-Երևան միակողմանի ավիատոմսի գինն է, որն ամբողջությամբ «համահունչ» է Հայաստանում զբոսաշրջությունը «զարգացնելու» և «հայրենադարձություն իրականացնելու» կառավարության ծրագրերի հետ։

Իսկ եթե լուրջ, ապա էս գների վրա վերահսկողություն չկա՞, էդ ինքնաթիռները կերոսինի փոխարեն, ոսկի են վառո՞ւմ, թե՞ պահն եկել է, պետք է պատերազմից, մարդկային դժբախտություններից սենց օգտվել։ Թե բա եկեք Հայաստան, ձեր բիզնեսը տեղափոխեք Հայաստան։

Կառավարությունը, կարծեմ, ազգային ավիափոխադրող էր ստեղծում։ Հիմա էն պահն է, որ էդ փոխադրողին պետք է արագացված կարգով մտցնել շուկա ու խելքին մոտ գներով իրականացնել թռիչքներ»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!