Վիցե միսս տիտղոսակիր Լուսինե Թովմասյանը հաճույքով է շփվում հետևորդների հետ և սիրով պատասխաններ գրում նրանց հարցերին, անգամ այնպիսի հարցերի, որոնք անձնական բնույթ ունեն։
Բոլորովին վերջերս գեղեցկուհին կրկին հարց-պատասխան ձևաչափում զրուցել է հետևորդների հետ։ Օգտատերերից մեկը հարց է ուղղել, թե Լուսինեին ինչպես է ծանոթացել կողակցի հետ։
Գեղեցկուհին ամուսնու հետ համատեղ լուսանկար է ներկայացրել և մակագրել, որ ծանոթությունը տեղի է ունեցել Ծաղկաձորում դահուկ քշելիս։ Լուսինեն նաև խոստովանել է՝ առաջին իսկ հայացքից իրեն պարզ է եղելէ, որ Արթուրն իր ամուսինն է լինելու։
Զույգն ամուսնացել է 2013 թվականի և այսօր արդեն երկու երեխաների ծնողներ են։ Լուսինե Թովմասյան և Արթուր Հովհաննիսյան զույգը երջանիկ ընտանեկան կյանքով է ապրում։ Արթուրը կնոջից մեծ է 9 տարով։ Այդ մասին մի առիթով Լուսինեն նշել էր՝ տարիքային տարբերությունը բնավ չի խանգարում։
«Ի՞նչ տարբերություն 10, թե 12։ Կարևորը երջանիկ լինելն է»,- ասել է գեղեցկուհին։ Այս մասին մանրամասն առաջարկում ենք դիտել վարը ներկայացված տեսանյութում։