Ահա թե որտեղ, ում հետ և ինչպես է նշել ծննդյան տարեդարձը Սոնա Ռուբենյանը

Այսօր շատերին սիրելի երգչուհի Սոնա Ռուբենյանը բոլորում է քսանութ տարին։ Երգչուհին քսանութ տարին նշում է փոփոխված՝ ամուսնացած կարգավիճակում։ Նշենք, որ Սոնան մեծացել է ավանդական հայկական ընտանիքում, որտեղ երեք երեխա է մեծացել։

Սոնայի մայրը բանասեր է։ Սոնան տան ավագ զավակն է։ Նրա եղբայրը դեռ ամուսնացած չէ, քույրն ամուսնացած է, ունի մեկ բալիկ։

Օրերս Փարիզից վերադարձած Սոնան ծննդյան օրը ևս Հայաստանում չէ։ Նա ամուսնու և քույրիկի՝ Մերիի ընտանիքի հետ միաիսն մեկնել է Հայաստանից դուրս՝ Հունաստան։

Սոնան իր սոցհարթակում կադրեր է տեղադրել Իթակի կոչվող վայրից, որոնցում երևում է, թե ինչպես է անցնում նրա հունաստանյան ծննդյան տարեդարձը։

Ըստ այդ կադրերի՝ հասկանալի է դառնում, որ երգչուհին բավականին շքեղ ու ճոխ միջավայրում է նշում ծննդյան օրը։

 

Սոնային կեսգիշերին անակնկալ են արել մտերիմները՝ մատուցելով մոմով մրգային փոքրիկ բլիթ, որի մոմը երգչուն փչել է։ Նա նաև գրել է հետևյալը․ «Դանդաղ մոտենում եմ 30-ին»։

Понравилась статья? Поделиться с друзьями: